Կառավարությունը վաղը որոշում կընդունի Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից: Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով: Ըստ ԱԱԾ-ի՝ նա իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին՝ գործարքներ կատարել հենց այդ ընկերության …