Նիկոլ Փաշինյանը կասեցրել է պետականության անկումը․ ռուսական մարզի էինք վերածվելու․ Էդուարդ Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը պատմաբան Էդուարդ Պողոսյանի հետ

– Պարո՛ն Պողոսյան, Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում, 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրով, ըստ երևույթին, ոչ այնքան բարենպաստ են եղել մեր դիրքերը՝ բնակավայրերը գտնվել են կրակի տակ։ 1990-ականներին չի՞ կարևորվել այդ հատվածը, թե՞ այլ պատճառներ կային, որ դիրքային վիճակը նման կերպ պահպանվեց։

– Եթե այդ շրջանի պատմական իրավիճակն ենք փորձում վերլուծել, ապա ստեղծվում է հետևյալ պատկերը, որ Արցախի հիմնախնդիրը այն ձևով, ինչ գոյություն ուներ Խորհրդային միությունում, դրա փլուզումից հետո վերացել էր։ Փաստորեն՝ Արցախը ԽՍՀՄ փլուզումից հետո ինքն էլ էր անկախացել։ Այս պահին արդեն գործ ունեինք Արցախի ինքիշխանությունը վերացնելու նպատակով Ադրբեջանի ագրեսիայի հետ, և երբ Արցախի հարցը, կարծեք թե, ինչ-որ ձևով մենք լուծել էինք, մենք, կարծեք, ձգտում էինք զինադադար կնքել, հաշտության հասնել՝ մեծ արյունահեղությունից խուսափելու։ Այդ կուրսը վարում էր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը։ Սա էր պատճառը, որ այդքան հետևողական չգտնվեցինք։ Թվում էր, թե հարցը արդեն լուծված է, պատերազմը շուտով կավարտվի։

– Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում փոխաջակցության կոչ է արել՝ դաշինքի կանոնադրությանը համապատասխան, Հայաստանը ՀԱՊԿ-ի գործիքներն է փաստացի փորձարկում, և այդ կառույցի պատասխանից կերևա՝ այդ ձևաչափն ինչքանով է կենսունակ։ Ինչ եք կարծում՝ Հայաստանը կարո՞ղ է հույս դնել ռազմական այդ դաշինքի վրա՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի ստեղծման շարժառիթը։

– Ես ասեմ՝ հարցը շատ ճիշտ է։ 1992 թվականի մայիսին Տաշքենդում ձևավորվեց ՀԱՊԿ-ը, որի անդամներ էին Ռուսաստանը, Ուզբեկստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Ղըրղըզստանը, 1993 թվականին միացան Վրաստանը և Ադրբեջանը։ Հարցը կոնկրետության մեջ քննարկենք։ Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ աշխատող երկրներից է եղել։ Մեկ էլ տեսնում ենք՝ Հայաստանի իշխանություններին են մեղադրում, թե իշխանությունն անտեսել է ՀԱՊԿ-ին, դրա համար էլ աջակցություն չկա։ Դա սխալ է։ Հայաստանն ամենաակտիվն է եղել ՀԱՊԿ-ի ձևավորման ու կայացման գործում։ Սա է իրականությունը։ 4-րդ կետով՝ եթե ՀԱՊԿ-ի անդամ որևէ երկրի վրա ագրեսիա է լինում, նշանակում է՝ ագրեսիա է եղել ՀԱՊԿ-ի բոլոր անդամների նկատմամբ։ Զգաստացնող հայտարարություններ պետք է լինեն, որը մենք չենք նկատում։ ՀԱՊԿ-ն այսօր Ռուսաստանի կայսերապաշտական շահերն է սպասարկում, հետևաբար՝ չի աջակցում Հայաստանին։ Ռուսաստանի իշխանության քաղաքականությունը նմանեցնում եմ արկածախնդրության, նոր կայսերապաշտական նկրտումներով են մտել։ Հայաստանը ոչ մի աջակցություն չի ստանում, ստացվում է այնպես, որ ձեռնտու է Ռուսաստանին, որ այս պատերազմը շարունակվի, վերջակետ չի դնում։

– Հայաստանում ռուսական շահերը պաշտպանող շրջանակներն այս ընթացքում ճգնում էին հիմնավորել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի աջակցել Հայաստանին։ Իսկ ռուսական շահերի պաշտպան քաղաքական ուժերն ընդհանրապես որևէ կոչ չարեցին ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին՝ աջակցել Հայաստանին։ Սա ինչպե՞ս հասկանալ։

– Հայաստանում 5-րդ շարասյուն կա: Դրանք մարդիկ են, որոնք զանազան դրդապատճառներից ելնելով՝ այդ կուրսն են վարում։ Պետականությունը նրանց թշնամին է։ Չեն ուզում պետականություն ունենալ, ի՞նչ ասել այդ մարդկանց։ Տեսե՛ք, մեր պետականությունն անկում էր ապրում, Նիկոլ Փաշինյանը կասեցրել է պետականության անկումը, նրա արած գործի իմաստը դա է։ Այսօր նրանից պահանջում ենք տնտեսական վերլուծություններ անեկ, նա արել է ավելի կարևոր բան՝ մեր ինքնիշխանությունն անկում էր ապրում՝ շաբաթվա էս գլխից էն գլուխ մեր նախագահները Մոսկվայում էին, Ռուսաստանի մարզերի ղեկավարներն այդքան չէին լինում Մոսկվայում, հերթական ցուցումները ստանում Կրեմլից, ոնց որ մեր նախագահները։ Մենք ռուսական մարզի էինք վերածվելու։ Գոշը հետևյալ կերպ է սահմանում ինքնիշխանությունը․ «Թագավորներ են կոչվում նրանք, ովքեր ոչ թե հարկ են տալիս ուրիշ երկրների, այլ իրենք են հարկ վերցնում մյուսներից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան