Բելառուսում, Նոր Զելանդիայում և Լիտվայում գրանցվել են չինական նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկու երկրների Առողջապահության նախարարություններին։ Նշվում է, որ Բելառուսում վարակը հայտնաբերվել է Իրանից ժամանած ուսանողի մոտ։ Նոր Զելանդիայի դեպքում նույնպես՝ վարակակիրը Իրանից վերադարձած քաղաքացի է։ Երկրի առողջապահության նախարարը հայտարարել է, որ խմբային վարակի հավանականությունը ցածր է։ …