Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում Գուրգեն Մարգարյանի սպանության, Սաֆարովի արտահանձնման, պատժի կրումից ազատելու գործով որոշումը։ ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի պատիժը չկատարելու համար որևէ հիմնավորում չի եղել՝ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը, ինչպես նաև 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելքը։ Ադրբեջանը ձախողել է իր …

