Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք. Հայկ Մարության

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Այն, ինչ անհնար էր թվում մեկ տարի առաջ, հիմա իրականություն է»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա շարունակել:

«Համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափսի ավտոբուս ձեռք կբերենք։

Ինչպես գիտեք, ապրիլին ՎԶԵԲ ֆինանսավորմամբ հայտարարել ենք 12 մետրանոց 100 քաղաքային ավտոբուսների ձեռքբերման մրցույթ, որի արդյունքներն, ի դեպ, կամփոփվեն մոտ օրերս:
Իսկ այժմ, համայնքային բյուջեից ֆինանսական միջոցներ ենք հայթայթել ավելի կարճ ժամկետում ավելի փոքր տարողունակությամբ եւս 100 ավտոբուսի ձեռքբերման համար:

Ներկայացնեմ նոր մրցույթում մասնակիցների համար առաջադրված պայմաններից մի քանիսը`

✅ ցածր հատակ

✅ հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն

✅ ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման, կրակմարիչի առկայություն

✅ վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն

✅ ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակի և կանգառների ավտոմատ հայտարարման սարքերի առկայություն

✅ հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ

Ակնկալում ենք, որ մոտակա ամիսներին փոքր չափսի ավտոբուսների այս խմբաքանակը կլինի Երեւանում, իսկ մի քիչ ավելի ուշ մատակարարվող հաջորդ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների հետ միասին, կունենանք արդեն նկատելի բարելավում մեր ամենաառանցքայիններից՝ հանրային տրանսպորտի ոլորտում»: