Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իրավական գնահատականներ է հնչեցրել ու արձանագրել վերջին մեկ օրվա իրադարձությունները, այդ թվում նաև ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությունը։ Հրապարակման մեջ, մասնավորապես, ասված է. «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հաղորդումը, որը հրապարակվեց տասնյակ ԶԼՄ-ներում, ենթադրում էր տրամաբանական իրավական գործողություններ, Վարչապետի …

