Ադրբեջանում տեղի ունեցած ցույցերով Ալիևը նոր սադրանքների համար հող է նախապատրաստում․ կարծիքներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 17:31
ԱՄՆ Կոնգրես Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ նախագիծ է ներկայացվել
10.06.2026 | 17:23
Պիերո Աուիզիլիո․ «Մխիթարյանը կմնա «Ինտերում»»
10.06.2026 | 17:16
Կարապետ Գուլոյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ խափանման միջոց
10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:48
ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը
10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
10.06.2026 | 16:12
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
Բոլորը

Երեկ ուշ երեկոյան Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, այդ թվում և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Ցուցարարների թիվը կեսգիշերն անց հասել էր մի քանի տասնյակ հազարի։ Ցուցարարների հիմնական կարգախոսներն էին՝ «Ավարտե՛ք կարանտինը, սկսե՛ք պատերազմը», «Հրամայե՛ք մեզ գնալ պատերազմ», «Մահ հայերին», «Վե՛ր կաց, ադրբեջանցի զինվոր, անցի՛ր սահմանը» և այլն։

Թերևս ուշագրավ էր նաև այն, որ ադրբեջանցիների բողոքի ակցիան սկզբում ոստիկանների ուղեկցությամբ էր և հարթ էր ընթանում, չնայած, որ այնտեղ ևս կորոնավիրուսի վարակման հազարավոր դեպքեր կան և հակահամաճարակային պայմանները ցույցի ընթացքում չէին պահպանվում։

Ինչևէ խաղաղ ընթացքը խաթարվեց այն բանից հետո, երբ ադրբեջանցի ցուցարարները ներխուժեցին Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենք։ Սրան հաջորդեց ոստիկանների հետ բախումը, ցույցը լուսադեմին ցրվեց, եղան նաև բերման ենթարկվողներ։

Հեղինակավոր «Ռոյթերս» պարբերականը անդրադառնալով Բաքվի ցույցերին, գրել է, թե չնայած, որ բողոքի ակցիայի մասնակցիները գրավել են խորհրդարանի շենքը, այնուամենայնիվ, ցույցը եղել ի զորակցություն իրենց զինվորների և ոչ թե իշխանությունների դեմ։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի գնահատմամբ՝ Ադրբեջանում երեկ տեղի ունեցած ցույցերը՝ պատերազմ սկսելու պահանջով, առնվազն տարօրինակ էին։ Պատգամավորի խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի ղեկավարության գործերը շատ ավելի վատ են, քան կարելի էր ենթադրել։ Ադրբեջանական իշխանություններից դժգոհությունների վերածումը ավելի մեծ ցույցերի կամ հեղափախության, ըստ Զոլյանի, իրատեսական չէ, հաշվի առնելով երկրում առկա բռնապետական համակարգը։

«Ադրբեջանում արտակարգ դրության պայմաններում ցանկացած բողոքի ակցիա մինչ երեկ արժանանում էր խիստ հակահարվածի և ոստիկանական բիրտ ուժի կիրառման, իսկ երեկվա ցույցից կարելի է հասկանալ, որ այն կազմակերպվել էր իշխանությունների ձեռքով»,-կարծում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Հարցին, թե արդյոք ներքին լարվածությունը կարող է Ալևին ստիպել, որ դադարեցնի սահմանային սադրանքները, ավելի մեծ բախումների հայկական կողմի հետ չգնա, ադրբեջանագետը արձագանքեց, կարծում է՝ հակառակը, նա բախումը արդարացնելու համար հող է նախապատրաստում․ «Ադրբեջանը Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություն կատարելուց հետո, ոչ պաշտոնական տվյալներով, կորցրել է առնվազն մեկ դիրք, խոսվում է նաև երկրորդի մասին, պաշտոնապես հաստատված ունի 11 զոհ, այդ թվում և՝ գեներալ , հակառակորդը կրել է նաև նյութական լուրջ վնասներ»։

Պատմաբան Էդուարդ Պողոսյանի կարծիքով՝ սա պարտություն է, որը Ալիևների դիրքերը է՛լ ավելի կթուլացնի և ներքին լարումը կմեծանա։ Թե ինչ զարգացումների կբերի Ադրբեջանի ներքին լարվածությունը՝ պարզ կլինի առաջիկայում, այսօր դեռևս հակառակորդ երկրում ցույցեր կազմակերպելու մասին տեղեկություն չկա։

Հավելենք նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին, ըստ ՀՀ ՊՆ-ի, վիճակը համեմատաբար հանգիստ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան