ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ «Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհավորեց Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի Կազմակերպության սահմանած համընդհանուր նպատակների կյանքի կոչմանը։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին …