Առանց ծանուցելու որոշում է կայացվել․ Ռուբեն Հայրապետյանը պնդում է՝ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթն անօրինական է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հուլիսի 17-ին անցկացված ՀՊՏՀ ռեկտորի մրցույթն ապօրինի է, և շուտով նոր մրցույթ պետք է լինի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը։

Նա նշեց, որ հուլիսի 17-ին ռեկտորի ընտրությունից 1 ժամ առաջ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ԴԱՀԿ ծառայության շենքում է գտնվել, որից րոպեներ անց հանվել է ՀՊՏՀ ռեկտորի մրցույթ անցկացնելու՝ ԴԱՀԿ արգելանքը, այնուհետև, նույն օրը, փոխնախարարի մտերիմը՝ Դիանա Գալոյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում:

«Մրցույթից 1 օր առաջ ֆանտաստիկ, չլսված մեխանիզմներով հայցի ապահովման միջոցը վերացվում է դատարանի կողմից։ Ընդ որում՝ դա վերացվում է դատական նիստին առանց հայցվոր կողմին, այսինքն՝ առանց մեզ պատշաճ կերպով ծանուցելու և որոշումն ինձ ուղարկելու։ Այսինքն՝ իմ մեջքի հետևում ինչ-որ դատական նիստ են հրավիրում, օրենքի կոպտագույն խախտումներով, և սա դեռ բավարար չէ։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ, չգիտես ինչու, ես չեմ կարող բողոքարկել դատական այդ որոշումը վերաքննիչ դատարանում»,- նշեց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ իրեն պաշտոնը չի հետաքրքրում, ինքը կմասնակցի ռեկտորի թափուր մրցույթին, եթե նկատի, որ ուսանողների մեծ մասի կողմից ցանկություն կա իրեն տեսնելու այդ պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։