Marca-ի հաղորդմամբ, «Ռեալն» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ձեռնունայն մնալ. հաղորդում է armsport.am-ը: Աղբյուրի հաղորդմամբ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ակումբը ֆինանսկանան կայունությունը պահպանելու համար, հնարավոր է, ոչ մի տրանսֆեր չիրականացնի: Տրանսֆերները միայն հնարավոր կլինեն, եթե ակումբը վաճառի բարձր վարձատրվող խաղացողների: Իսպանիայի դադարեցված առաջնությունում «Ռեալը» 56 միավորով 2-րդ տեղում է՝ 2 միավորով զիջելով առաջատար «»Բարսելոնային: …

