ԱՄՆ Թենեսի նահանգում հզոր տորնադոյի հետևանքով 9 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ 4 մարդ մահացել է Պատնամ շրջանում, 2-ը՝ Նեշվիլում, 2-ը՝ Ուիլսոն շրջանում և մեկը՝ Բենթոնում: 20 մարդ հոսպիտալացվել է։ Տորնադոն նաև շուրջ 40 շինություն է ոչնչացրել և հազարավոր մարդկանց առանց էլեկտրականության թողել։ Նելլի Մելքոնյան