Մարգարիտա Սիմոնյանը պետք է շնորհակալ լինի իր արմատներին և չխառնվի Հայաստանի գործերին. Սուրեն Շահվերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

«Ոմանք փորձում են սեպ խրել մեր և Ռուսաստանի հարաբերությունների միջև. Մարգարիտա Սիմոնյանը դա անում է գիտակցաբար: Ցավալի է: Հուսանք՝ մեր ղեկավարությունը միջոցներ կձեռնարկի և համարժեք պատասխան կտա, շատ բաներ կբացահայտի: Ինձ համար անընդունելի է, որ այս ամենը տեղի է ունենում, երբ Հայաստանի վիճակը խառն է: Հայաստանը հիմա հզոր հայերի կարիք ունի: Հուսանք՝ Կրեմլն էլ կմեկնաբանի տեղի ունեցածը»,- Factor TV-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նման տեսակետ է հայտնում ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը՝ անդրադառնալով ռուսաստաբնակ հայազգի լրագրող, «Russia Today»-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի՝ վերջերս արած հայտարարությանը:

Սիմոնյանը, հիշեցնենք, Հայաստանի ներկայիս իշխանությանը մեղադրել էր Ղրիմը Ռուսաստանի մաս «չճանաչելու», Ռուսաստանի ​​դաշնակից Ռոբերտ Քոչարյանին բացառապես քաղաքական վրեժխնդրությունից ելնելով քրեական հետապնդման ենթարկելու, երկիրը հակառուսական հասարակական կազմակերպություններով ողողելու, Ռուսաստանի հայ գործարարներին վտարելու և մի շարք այլ բաների համար:

«Մարգարիտա Սիմոնյանն իր տեքստում անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանում։ Դա ցավալի է, այդտեղ մենք խնդիր ունենք: Այս ելույթի, հաղորդագրության հետևում, կարծում եմ, կանգնած է այլ ուժ: Այս հարցում էլ Մարգարիտա Սիմոնյանը սխալվում է. Քոչարյանի գործը դեռ պրոցեսի մեջ է, և նա կարող է գնահատական տալ, երբ այդ պրոցեսն ավարտվի»,- շեշտում է ռեժիսորը:

Նրա համոզմամբ՝ Մարգարիտա Սիմոնյանը պետք է շնորհակալ լինի իր արմատներին և չխառնվի Հայաստանի ներքին գործերին: Ինչ վերաբերում է Ղրիմի հարցին, ռեժիսորը նկատում է՝ իսկ ինչու՞ ՌԴ-ն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Սուրեն Շահվերդյանն անդրադառնում է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը։

«Ես միշտ խաղաղության կողմնակից եմ եղել: Չեմ ընդունում ատելությամբ լի կոչերը, որովհետև դրա համար պատասխան են տալիս սահմանին կանգնած երիտասարդ տղաները, իսկ մարդն ինձ համար բարձրագույն արժեք է: Ոչ մի պատերազմ լավ բանի չի բերել: Իհարկե, մենք պետք է թիկունքում ուժեղ լինենք և ատամ ցույց տանք, սակայն իմ կարծիքն այն է, որ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական հարթակում»,- եզրափակում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան