ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն ԱԳ նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է ՀՀ նոր դեսպանատների բացում: Զոհրաբ Մնացականյանն ասաց՝ արդեն Հայաստանի դեսպանատներ են գործում Կատարում, Եթովպիայում և Իսրայելում: «Նոր դեսպանությունների առումով, անկեղծ ասած, մի փոքր վերագնահատման կարիք կա: Ես նույնիսկ ժամանակ չեմ ունեցել դրա մասին մտածելու, որովհետև …

