ՀՀ 3 տասնյակից ավելի բուհերում թափուր տեղեր են մնացել․ մեկնարկել է լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը

Լուրեր

12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօրվանից մեկնարկել է բուհերի թափուր տեղերի համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման փուլը։ Թափուր տեղեր են մնացել Հայաստանի 35 բուհերում։

Ամենաշատ թափուր տեղերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարության ֆակուլտետում են՝ 410 տեղ, Տնտեսագիտության ֆակուլտետում՝ 116 տեղ, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն ֆակուլտետում՝ 47 տեղ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում՝ 79 տեղ, Ագրոպարենային համակարգի տնտեսագիտական մասնագիտություններ ֆակուլտետւմ՝ 72 տեղ , Ագրոպարենային համակարգի տնտեսագիտական մասնագիտություններ (բ) ֆակուլտետում՝ 82, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում՝ 194, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում՝ 224, Ագրոնոմիական ֆակուլտետում՝ 103 տեղեր, Երևանի «Գլաձոր» համալսարան իրավագիտություն՝ 80 տեղ, Լրագրություն՝ 44 տեղ, Ֆինանսներ (ըստ ոլորտի)՝ 44, Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտություն՝ 100, Երևանի «Հայբուսակ» համալսարան Ստոմատոլոգիա 168, Անգլերեն լեզու և գրականություն՝ 100, Բնապահպանություն և բնօգտագործում՝ 90, Բուժական գործ՝ 57, Ֆարմացիա՝ 100, Տնտեսագիտություն՝ 120, Իրավագիտություն՝ 88, Հոգեբանություն՝ 80, Կառավարում (ըստ ոլորտի) 70 տեղեր։ Ամենաքիչը՝ ըստ մասնագիտության՝ Երևանի պետական համալսարանում Սոցոլոգիա մասնագիտությամբ ՝1, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա՝ 1, Վանաձորի պետական համալսարան՝ Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա 1։

Լրացուցիչ փուլի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին։

Հիշեցնենք, որ թափուր տեղերի դիմում-հայտերը կարելի է լրացնել առցանց եղանակով մինչև հուլիսի 22-ի ժամը 18.00-ն։ Թափուր տեղերի ընդհանուր թիվը 12․250 է։ Բուհերի ընդունելության թափուր տեղերի ամբողջական ցանկը՝ այստեղ։