Սեպտեմբերից սփյուռքահայ 100 բարձրակարգ մասնագետներ կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Բոլորը

Սեպտեմբերից սփյուռքահայ 100 բարձրակարգ մասնագետներ կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակներում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: Ուրախ ենք նրանց Հայաստանում ընդունելու եւ իրենց փորձն ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար»,- գրել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև հրապարակել է Սփյուռքի գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդագրությունը, որում ասվում է․ «Հարությունը Հարվարդի համալսարանից, Անահիտը Սորբոնից ու Ալինը Լիվերպուլից «իԳործ» ծրագրի հարցազրույցների փուլը հաղթահարելուց հետո կհամալրեն ՀՀ արդարադատության նախարարության շարքերը: Նրանց պես աշխարհի լավագույն համալսարաններն ավարտած 100 սփյուռքահայ մասնագետներ սեպտեմբերից կվերադառնան հայրենիք և ավելի քան 20 գերատեսչություններ կցնցեն միայն դրական առումով: Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ»-ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն է»։