Սաստիկ շոգն ու կորոնավիրուսը․ ինչպե՞ս սնվել այս օրերին՝ օրգանիզմը լավագույնս պաշտպանելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել լրտեսության և 622 հազարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
21.05.2026 | 20:43
Փաշինյանի հանրահավաքը Արտաշատում․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 20:28
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի
21.05.2026 | 20:15
Փշոտ վարդեր՝ Երևանի ու Մոսկվայի միջև. ինչու է ՌԴ-ն արգելում Հայաստանից ծաղկի ներմուծումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 20:00
Տիպիկ գործակալական գործունեություն է, երբ Սամվել Կարապետյանը պնդում է, թե 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու․ չկա՛ նման օրակարգ․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 19:54
Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին
21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս օրերին Երևանում ու մարզային որոշ տեղանքներում անոմալ բարձր ջերմաստիճան է։ Քաղաքացիները, սակայն, շոգից բացի, այժմ ևս մեկ գլխացավանք ունեն՝ կորոնավիրուսը։

Շոգ եղանակին առողջ սննդակարգ ունենալն առողջության համար միշտ է կարևոր։ Հիմա՝ առավել ևս, քանի որ օրգանիզմը ցանկացած պահի կորոնավիրուսի դեմ պայքարելու անհրաժեշտություն կարող է ունենալ։ Այսպիսով, ինչպե՞ս ճիշտ սնվել ամռան շոգին, եթե դրան զուգահեռ՝ շուրջբոլորը նաև COVID-19-ով վարակվելու վտանգ կա։

Սննդաբան Դավիթ Պիպոյանի խոսքով՝ կորոնավիրուսային սննդակարգ, որպես այդպիսին, դեռևս գիտականորեն մշակված չէ։

«Ինչպես բոլոր վարակիչ հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս կարևոր նշանակություն ունի օրգանիզմի դիմադրողականությունը, հետևապես՝ կարևորվում են վիտամիններ A-ն, C-ն, D-ն։ Մասնավորապես, եթե խոսում ենք վիտամին C-ից, ապա հիմա բանջարեղենի շատ լավ սեզոն է, կարող եք օգտագործել պղպեղ, տարբեր մրգեր, և դա կնպաստի ինչպես ամռան այս շոգին դիմակայելուն և օրգանիզմը հանքային էլեմենտներով ապահովելուն, այնպես էլ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին»,- ասում է Պիպոյանը։

Սննդաբան կարևորում է այս օրերին անհրաժեշտ չափաբաժնով հեղուկի օգտագործումը․ «Պարտադիր օրական 8 բաժակ ջուր է պետք օգտագործել, այսինքն՝ մոտավորապես 1/5-2 լիտր։ Ջրից բացի՝ խորհուրդ կտամ օգտագործել թուրմեր։ Այս օրերին կարող եք նաև օգտագործել օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող համեմունքներ՝ դարչին, քրքում, կոճապղպեղ։ Կարելի է ստանալ հետաքրքիր, տարբեր համադրություներով ամառային, ոչ ալկոհոլային կոկտեյլներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, կնպաստեն նյութափոխանակության կարգավորմանը և, միաժամանակ, օրգանիզմի դիամադրողականության բարձրացմանը»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից էլ խորհուրդ են տալիս թարմ մրգեր կամ, օրինակ, դաղձ ավելացնել ջրին, որպեսզի այն խմելն ավելի հաճելի լինի։ ԱՀԿ-ից նաև հորդորում են նվազագույնի հասցնել կոֆեին պարունակող ըմպելիքները, քանի որ դրանք օրգանիզմը ջրազրկելու հատկություն ունեն։

Այս օրերին քաղաքացիների համար ինչպես սաստիկ շոգը մեղմելու, այնպես էլ դրսում զբոսնելիս գոնե մի պահ առանց դիմակ մնալու հիմնական միջոցը սառը պաղպաղակն է։ Սննդաբան Դավիթ Պիպոյանը պաղպաղակ ուտելու մեծ ցանկության դեպքում հորդորում է խուսափել դրանից առաջ հավելյալ սնունդ օգտագործելուց։ Ըստ նրա՝ ամառային սննդակարգում ամենակարևոր դերը մրգերն ու բանջարեղենն ունեն։

«Պտուղն ու բանջարեղենը կարող եք օգտագործել ինչպես հում վիճակում, այնպես էլ ջերմային մշակման ենթարկված, այսինքն՝ կարող է լինել խորոված, գրիլ, խաշած՝ տարբեր ճաշատեսակների մեջ»,- ասում է Դավիթ Պիպոյանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական 400 գրամ, այսինքն՝ մոտ 5 չափաբաժին միրգ ու բանջարեղեն ընդունել։ ԱՀԿ-ից ողջունում են նաև սառեցված մրգի ու բանջարեղենի օգտագործումը։

Դեռ ամիսներ առաջ ԱՀԿ-ն հորդորում էր չհավատալ այն տեղեկություններին, թե ալկոհոլը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց է։ Այսօր, երբ COVID-19-ի մասին տեղեկատվությունն ավելի շատ է, կառույցը շարունակում է պնդել, որ ալկոհոլի օգտագործումը թուլացնում է իմունային համակարգը, հետևաբար՝ նաև կորոնավիրուսի դեմ պայքարելու՝ օրգանիզմի կարողությունը։ «Շոգ եղանակին օրգանիզմի նյութափոխանակությունը դանդաղում է և, բնականաբար, թունդ ալկոհոլային խմիչքներ խորհուրդ չի տրվում օգտագործել։ Խիստ սահմանափակումներ է պետք մտցնել նաև ոչ թունդ ալկոհոլային խմիչքների սպառման մասով։ Մասնավորապես՝ գինին պետք է օգտագործել ավելի հով ժամերի և սահմանափակ քանակությամբ»,- ասում է սննդաբանը։

Նրա խոսքով՝ շոգի ու կորոնավիրուսի համադրության պայմաններում խորհուրդ չի տալիս նաև շատ շաքար պարունակող մթերքներ օգտագործել։ ԱՀԿ-ից էլ հորդորում են սահմանափակել նաև աղը՝ նշելով, որ մարդն իր օգտագործած սննդից օրական արդեն 50-70% աղ է ստանում, հետևաբար, հավելյալ աղ ստանալու կարիք չկա։ Բոլորս ենք հիշում՝ ինչպես ամիսներ առաջ քաղաքացիները խանութներից մեծ քանակությամբ սննդամթերք էին գնում և տանը պաշարում։

Կորոնավիրուսի պայմաններում՝ ԱՀԿ-ից այսօր էլ խորհուրդ են տալիս գնել պահպանման երկար ժամկետ ունեցող մթերքներ, որպեսզի տանից հնարավորինս քիչ դուրս գալու կարիք լինի։ Եղանակային պայմանները, սակայն, այլ պահանջներ են դնում քաղաքացիների առաջ։

«Քանի որ դրսում ջերմաստիճանը բարձր է և տանը մթերքները շատ կարճ ժամանակահատված հետո կարող են կորցնել իրենց պիտանելիությունը, այս նպատակով խորհուրդ չի տրվում ամռանն օգտագործել երկար պիտանելիության ժամկետ ունեցող մթերքներ, և սա վերաբերում է նաև օրգանիզմում երկար ժամանակ պահպանվող մթերքներին։ Անընդհատ շեշտում ենք, որ խիստ ցանկալի է օգտագործել դյուրամարս մթերքներ։ Եթե ցանկություն կա օգտագործելու հատիկեղեն, կարող եք օգտագործել հնդկացորեն, մասնավորապես՝ այս օրերին շատ հաճելի է սառը վիճակում սպաս օգտագործել»,- նշում է սննդաբանը։

Դավիթ Պիպոյանն ընդգծում է․ բարձր ջերմաստիճանի պայմաններում լավ է խուսափել շատ ճերմակ սննդից։ Այստեղ նաև կաթնամթերքի հարցն է գալիս։ ԱՀԿ-ն հորդորում է կորոնավիրուսի պայմաններում ցածր յուղայնության կաթնամթերք օգտագործել։

Սննդաբան Դավիթ Պիպոյանն էլ հավելում է․ «Շատ կարևոր է թթու կաթնամթերքի օգտագործումը, որովհետև այն աղեստամքսային տրակտում խմորման միկրոօրգանիզմներին ճնշող ազդեցություն ունի։ Հետևապես՝ շատ կարևոր է ամռանն օգտագործել յուգուրտներ, մածուն և մեր ազգային ըմպելիքներից թանը, որը զովացնում է և, միաժամանակ, աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան է կարգավորում»։

Հավելենք, որ մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսի 34 հազարից ավելի դեպք է գրանցվել։ Հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ այս օրերին ջերմային անոմալ ֆոն է։ Ու թեև նման եղանակային պայմաններում հակահամաճարակային կանոնները պահելը դժվար է, ինչպես դա, այնպես էլ ճիշտ սննդակագը կարող են օգնել նվազագույնի հասցնել վարակման նոր դեպքերն ու հնարավորինս շուտ հաղթել կորոնավիրուսին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան