ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար։ «Վարկային միջոցների համաձայնագրի հաստատման մասին ԱՄՀ հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով: Նշենք, որ համաձայնագիրն ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը և արտաքին ռիսկերից …

