Ֆրանսիական Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններում առաջատարը հայազգի թեկնածու Ժաննա Բարսեղյանն է: Այս մասին հաղորդում է «Инфотека24»-ը՝ վկայակոչելով France 3-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած կորոնավիրուսին, մարտի 15-ին Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: Ստրասբուրգում քաղաքապետի պաշտոնում առաջադրված Ժաննա Բարսեղյանը 27.6% ձայն է հավաքել: Նա առաջադրվել է ֆրանսիական «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունից: Նրա հիմնական մրցակից Ալյոնա Ֆոնտանելլան հավաքել …