Սահմանադրական դատարանի խնդիրը լուծելու 2 ճանապարհ կա. հանրաքվեն և ԱԺ-ի միջոցով։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը կրկին մասնակցում էր բյուջեի կատարողականի քննարկումներին։ «Մենք լուծումը կգտնենք»,- շեշտեց նախարարը։ Պապիկյանը խոսեց նաև նախարարությունում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի և երկրում նորոգվող ճանապարհների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում: Մերի Մարտիրոսյան

