Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում տեսազննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Մ.-ի ավտոմեքենան: «Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների առկայության վերաբերյալ կասկած ունենալով` մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար: Մաքսային զննման արդյունքում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է օդամղիչ 6 հրացան, որոնք, ըստ …