Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել
Քաղաքականություն
30.07.2020 | 12:07Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք, տեղեկանում ենք stopcov.ge կայքից:
Այսպիսով, այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1․160 դեպք: Ապաքինվել է ևս վեց պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 935։
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 6․489 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 337-ը: