Երկու-երեք տարի առաջ Ադրբեջանն էր մեզ պատերազմով վախեցնում, հիմա Սերժ Սարգսյանն ու Հանրապետականն են պատերազմով վախեցնում: «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Վայոց ձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ասում են՝ վայ, Փաշինյանի կառավարությունը ճիշտ քաղաքականություն չի վարում, ու դա կբերի պատերազմի: Բա եթե դուք տենց ճիշտ քաղաքականություն էիք վարում, նենց անեիք՝ 2016 թվի պատերազմը չլիներ, …