Կիևն «անսպասելի վարերում պատասխան» է խոստացել «Կովկաս 2020» ռուսական զորավարժություններին

Լուրեր

19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
Բոլորը

Ուկրաինան կարող է ռուսական «Կովկաս 2020» զորավարժություններին զուգահեռ սեփական մանևրումներն անցկացնել՝ «բավական անսպասելի վայրերում»։ «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

««Կովկաս 2020» զորավարժություններին զուգահեռ վարժանքներ կլինեն, ընդ որում՝ դրանք կարող են լինել անսպասելի վայրերում։ Որտեղ կանցկացվեն զորավարժությունները․․․ եկեք սպասենք մինչև սեպտեմբեր, կտեսնենք»,- ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարարել էր, որ Կիևը մտադիր է սեպտեմբերին «Միացյալ ջանքեր 2020» ռազմավարական հրամանատարական վարժանքներ անցկացնել։ Նրա խոսքով՝ զորավարժությունների շրջանակում նախատեսվում է ստուգել երկրի Գլխավոր շտաբի՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան գործելու ունակությունը։

«Կովկաս 2020» ռուսական հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգոյի խոսքով՝ դրանց կմասնակցեն վեց երկրի ստորաբաժանումներ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետություններից։