Գյումրիում գործող ՀՈԱԿ-ների աշխատակիցներին հարկադիր արձակուրդի ուղարկելու ու նրանց աշխատավարձը ամբողջությամբ չվճարելու խնդրին անդրադարձ է կատարվել Գյումրիի ավագանու այսօրվա նիստում։ Ավագանու անդամները հարցեր են բարձրացրել, հնարավո՞ր է որ բյուջեի հավաքագրման դժվարությունների հետ կապված ՀՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի վճարման խնդիր առաջանա և արդյոք ծնողները պիտի ՀՈԱԿ-ների վարձերը վճարեն, եթե դրանք ստեղծված իրավիճակում չեն գործում։ Գյումրիի քաղաքապետ Սամվել …

