Կորոնավիրուսից շտապօգնության բուժաշխատող է մահացել
Կորոնավիրուսից շտապօգնության բրիգադի բուժքույր է մահացել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
«Ցավով պետք է հայտնենք, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ ու համբերություն»,- ասվում է հաղորդագրությունում: