Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը շարունակում է խոհանոցից արված տեսանյութեր հրապարակել ֆեյսբուքում՝ անդրադառնալով նոր իշխանությունների գործունեությանը: «Ստի վերջը 3» վերնագրված տեսանյութում այս անգամ էլ Մինասյանն անդրադարձել է մի քանի թեմաների, բայց առանցքում մաքսանենգ ծխախոտի բեռով Ռուսաստանում կալանավորված օդանավի թեման է: Նրա համոզմամբ՝ այդ պատճառով հիմա Ազգային անվտանգության ծառայությունում ներկայում կադրային զտումներ են: «Նիկոլ …

