ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Նաիրա Մարգարյանը և նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչների հետ։ «Հանդիպմանը քննարկվել է մասնավոր հատվածի զարգացման և ֆինանսական միջոցների հասանելիության հետ կապված խնդիրները։ Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը …