Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է փողոցային պայքարի մասին, նրան հիշեցնում են իր վարկանիշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
31.08.2026 | 18:28
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
31.08.2026 | 18:10
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը // Հայ դիվանագետներն «Ախուրիկ» անցակետ են այցելել․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 17:59
«Կրասնոդարի» ֆուտբոլիստ. «Սպերցյանն ավելի մեծ օգուտ է տալիս «Ալ Ահլիին», քան Ռոնալդուն՝ «Ալ Նասրին»»
31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում խոսել է առաջիկայում հնարավոր իշխանափոխության մասին։

Արդյո՞ք կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական դժգոհությունը կարող է հանգեցնել նման սցենարի, ինչը կանխատեսում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը։ Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը դրա համար բավարար հիմքեր չի տեսնում։

Խնդիրներ, անշուշտ, կան, սակայն որպես դրանց լուծման տարբերակ՝ սոցիոլոգն իշխանափոխությունը չի տեսնում։ Կարեն Սարգսյանն իրավիճակի շտկման այլ տարբերակների թվում չի բացառում առանցքային պաշտոնյաների փոփոխությունը։  Ամեն դեպքում, փողոցային պայքարը, ըստ նրա, այս շրջանում արդյունավետ չի լինի։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ևս նշում է՝ վերջին երեսուն տարիներին միայն  սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ երբևէ հնարավոր չի եղել իշխանափոխությանն ուղղված լուրջ գործընթաց սկսել։ Բադալյանը հիշում է՝ 1990-ականներին և 2008 թվականին քաղաքացիների սոցիալական վիճակն ավելի վատ էր, բայց շրջադարձային փոփոխություններ չեղան, մարդիկ նախընտրեցին արտագաղթը: Միաժամանակ, քաղտեխնոլոգը չի բացառում, որ սոցիալական խնդիրներից դժգոհողները կարող են միավորվել առավել գլոբալ պահանջների շուրջ, և արդյունքում ձևավորվի իշխանափոխության միասնական պահանջ:

Թե առաջիկայում փողոցային պայքարի ի՞նչ գործընթացներ կլինեն և ի՞նչ զարգացումների ականատես կլինենք, Արմեն Բադալյանը չի շտապում կանխատեսումներ անել: Նա հիշեցնում է 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսները, երբ որևէ մեկի մտքով չէր անցնում, թե Սերժ Սարգսյանը իշխանությունը կհանձնի Նիկոլ Փաշինյանին, սակայն անսպասելի զարգացումներ եղան:

Ռոբերտ Քոչարյանը, որը քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ստանալուց հետո, իսկ երեկվա  հարցազրույցում նշեց, թե անկախ քրգործից՝ պատրաստվում էր վերադառնալ քաղաքականություն, ըստ ամենայնի՝ հավակնում է լինել իշխանափոխությանն ուղղված գործընթացի առանցքը։ Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, սակայն, կարծում է, որ Քոչարյանը չունի հանրային մեծ աջակցություն։ Թեև կա զանգված, որը ցանկանում է իշխանափոխություն, բայց նրանք բոլորը չէ, որ Քոչարյանի ճամբարում են:

Իսկ ահա քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ քաղաքական գործչի բարձր վարկանիշի առկայությունը պարտադիր պայման չէ, որ նա կարողանա մոբիլիզացնել հանրության դժգոհ հատվածին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան