Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառմանը, որում վերջինը նշել էր, թե մարտից ԵՊԲՀ թիվ 1 կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը դատարկ է եղել և անհայտ պատճառներով չի գործածվել։ «Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել …

