Մինսկում այսօր կրկին ստորագրահավաքի ակցիաներ են անցկացվել Բելառուսի գործող ղեկավարին այլընտրանքային նախագահի թեկնածուների օգտին։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ակցիաները կազմակերպվել են ձերբակալված բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կնոջ՝ Սվետլանա Տիխանովսկու, Վիկտոր Բաբարիկոյի, Վալերի Ցեպկալոյի, Սերգեյ Չերեչենի, Նիկոլայ Կոզլովի առաջադրման համար։ «Գարուն» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ակցիաներին 1.350 մարդ է մասնակցել։ Միաժամանակ, հավաքի վայր է այցելել …

