Ադրբեջանի հանցակցից մինչև կառուցողական դաշնակից. Փաշինյանի երկու հայտարարությունները ՌԴ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տավուշյան վերջին դեպքերի ժամանակ Ռուսաստանի Դաշնության դերակատարումը գնահատել է չափազանց կառուցողական: Այս մասին նա ասել է ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ըստ Հայաստանի վարչապետի՝ դաշնակից համարվող Ռուսաստանի արտաքին և ռազմական գերատեսչություններն առանցքային դերակատարում ունեն առկա կայուն իրավիճակի համար: Հայ-ադրբեջանական հակամարտության հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման հետ կապված Նիկոլ Փաշինյանի նման գնահատականն ուշագրավ է նրա կողմից օրերս արած մեկ այլ հայտարարության համատեքստում․ հուլիսի 23-ի Կառավարության նիստում Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանին զենք վաճառող երկրներն ագրեսորի հանցակիցներն են: Ռուսաստանը, հիշեցնենք, Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառած երկիրն է։

Արդյո՞ք վարչապետի հայտարարություններում հակասություններ չկան։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է՝ վարչապետի գնահատականները հավասարակշռված են և տեղին։

Երևանից դժգոհություններ հաճախակի են եղել, երբ Մոսկվայից թանկարժեք և ժամանակակից զենքեր են մատակարարվել Բաքվին: Սակայն Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ տեղին չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նմանատիպ հարցեր բարձրաձայներ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վարչապետի երկու հայտարարություններում առկա հակասությունները թվացյալ է որակում: Ըստ նրա՝ Փաշինյանը Մոսկվային հասկացրել է, որ վերջինը երկշերտ քաղաքականություն է վարում:

Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր դժգոհ լինել ՀԱՊԿ-ից՝ ի դեմս գլխավոր դերակատար ՌԴ-ից, բայց հակառակ կարծիքն ունենալ նույն երկրի ռազմական և դիվանագիտական ներկայացուցչությունների մասին, Լևոն Շիրինյանը պատասխանեց, թե Հայաստանի վարչապետը չի ընդունում Մոսկվայի առաջարկած միասնական քաղաքականությունը:

Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի ֆոնին, երբ Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել և, միաժամանակ, հակահայկական հայտարարություններով է հանդես գալիս, քաղաքագետը կարևոր է համարում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը: Նիկոլ Փաշինյանի խոսքերում նա նաև այդպիսի ենթատեքստեր է տեսնում:

Ի դեպ, ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական հեռուստաալիքին երեկ տված հարցազրույցին այսօր հաջորդում է երկրորդ նախագահ, մարտյան արյունալի իրադարձությունների գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը տեղական հեռուստաընկերություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան