Ռազմական զորավարժություններ Հարավային Կովկասում. լարվածության աճ, թե՞ ռազմաքաղաքական մանևրումներ

Լուրեր

26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Բոլորը

Ադրբեջանում մեկնարկեցին թուրք-ադրբեջանական միասնական զորավարժությունները, որոնք ներառել են նաև ՀՀ սահմանակից Նախիջևանը, ուր նախօրեին ժամանեց թուրքական զորամիավորումը: Դրանք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Հայաստանի արձագանքը չուշացավ: Երևանը մեղադրեց Բաքվին իրավիճակի լիցքաթափումն ու խաղաղ գործընթացի վերսկսումը խոչընդոտելու մեջ: ՀՀ նաև կասեցրեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ու Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսուչների այցեըը ՀՀ՝ հայտարարելով, որ Թուրքիան այս օրերին հանդես է գալիս Հայաստանի դեմ աննախադեպ սպառնալիքներով և սատարում Ադրբեջանի գործողություններին: ՀՀ սահմանների մոտ լայնածավալ զորավարժություններն, ըստ Երևանի, դրա վառ դրսևորումն է:

Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարեց, որ համատեղ զորավարժությունները իրականացվում են երկրների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի և տարեկան ծրագրի հիման վրա: Դրանք խթանում են Բաքվի և Անկարայի միջև համակարգվածությունն ու փորձի փոխանակումը՝ ամրապնդելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը, նշում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:

Քաղաքագետ Էմիլ Սանամյանը հիշեցնում է, որ միասնական թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվել են նախկինում կանոնավոր կերպով: Ըստ քաղաքագետի, սակայն, այս զորավարժություններն ունեն հստակ ուղերձ։

«Սա Թուրքիայի ուղերձն է, որ եթե Հայաստանն առավելության հասնի Ադրբեջանի հանդեպ բախման ժամանակ, ապա Թուրքիան կներքաշվի ու կկանխի Ադրբեջանի պարտությունը»,- ընդծում է Սանամյանը:

Այս զարգացումներին ամենայն հավանականությամբ ուշադրությամբ հետևում են նաև Մոսկվայում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ՌԴ-ի ռազմաքաղաքական շահերն ու հայ-թուրքական սահմանին ռուսական զորքերի տեղակայումը: Սանամյանը պնդում է՝ զորավարժություններից առաջ Թուրքիայի նախագահի զանգը ՌԴ-ի իր գործընկերոջը հետապնդում էր ռուսական կողմի անհանգստությունները փարատելու նպատակ, քանի որ թուրքական զորքերը հատելու էին Ադրբեջանի սահմանը:

«Կարծում եմ Էրդողանը ցանկանում էր ինքը տեղեկացնել ՌԴ նախագահին թուրքական զորքերի տեղաշարժի մասին՝ հստակություն մցնելով ռուսական կողմում, որ սա զորավարժությունների մաս է, այլ ոչ թե ռազմական գործողություն»,- ասում է Սանամյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին հայտնի դարձավ նաև ռուս-հայկական հակաօդային ուժերի համատեղ զորավարժությունների մասին, իսկ դրանից առաջ ՌԴ նախագահ Պուտինը կարգադրել էր անսպասելի բանակային ստուգումներ անցկացնել Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում: Ռուսական կողմը պնդում է՝ ստուգումներն անցկացվում են բանակի պատրաստության մակարդակի գնահատման համար:

Քաղաքագետ-վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը համամիտ է՝ զորավարժություններն ուղերձ էին: Տարածաշրջանային այս զարգացումները վերլուծաբանի կարծիքով չափազանց վտանգավոր են թե Հայաստանի ու թե Ադրբեջանի համար: Հետևանքները կարող են լինել չափազանց ծանր, ներառյալ ինքնիշխանության կամ դրա մի մասի կորուստը, ասում է վերլուծաբանը: Այդ վտանգը, ըստ Գամաղելյանի, վերջին տասնամյակներում առկա է ողջ հետխորհդային տարածքում, հատկապես հակամարտություններ ունեցող երկրներում:

«Կարծում եմ դա շատ վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլ առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի համար: Եթե սկսվեց լայնածավալ պատերազմ, որը կներառի նաև հարևան տերությունները, հավանականություն կա ոչ միայն տարածքի, այլև ինքնիշխանության կորստի»,- ասում է Գամաղելյանը:

Իր հերթին ամերիկացի նախկին դիվանագետ Ռիչարդ Հոգլանդը թուրք-ադրբեջանական և հայ-ռուսական զորավարժությունները ևս վտանգավոր է որակում: Դրանք վկայում են փոխզիջման տրամադրությունների բացակայության մասին, ասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հոգլանդը:

«Նրանք պետք է չափազանց զգույշ լինեն և չհատեն այն սահմանը, որից հետո իրավիճակը կդառնա պայթունավտանգ»,- գտնում է դեսպան Հոգլանդը:

Հաշվի առնելով, որ այս զորավարժույուներին նախորդել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումը՝ դեսպանը նման արձագանքը որակում է սովորական միջազգային ասպարեզում, որը հաճախ է հանդիպում նաև այլ տարածաշրջաններում: