Լապշինը հայտնել է, որ ադրբեջանցիները Թել Ավիվում հայկական եկեղեցու մոտ ակցիա են ծրագրել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Իսրայելի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են օգոստոսի 9-ին ակցիա անցկացնել Թել Ավիվում հայկական եկեղեցու մոտ։

«Ամենայն հավանականությամբ, Բաքվից հրահանգ է եկել՝ անկարգություններ հրահրել և հարձակումներ գործել հայկական տաճարների, խանութների և պարզապես էթնիկ հայերի վրա։ Անձամբ ես կարծում եմ, որ ժողովրդավարական երկրում ցանկացած համայնք իր կարծիքն ունենալու, խաղաղ հավաքի, իր պահանջների մասին հայտարարելու իրավունք ունի։ Բայց երբ որպես ակցիայի անցկացման վայր ընտրվում է ոչ թե քաղաքի կենտրոնը կամ որևէ հրապարակ, այլ հենց հայկական եկեղեցին, դա սադրանքի ուղիղ ճանապարհ է»,- գրել է բլոգերը։

Նա Իսրայելի հայ համայնքին խորհուրդ է տվել դիմել Ոստիկանություն՝ խնդրելով արգելել հայկական եկեղեցու մոտ հավաք անցկացնել՝ բռնությունից խուսափելու համար։ Լապշինը նաև զգուշացրել է հարձակումների և վանդալիզմի հնարավորության մասին։

«Իսրայելի հայերին խորհուրդ կտայի հոգեպես պատրաստ լինել վանդալիզմի ակտերի, Խոջալուի և Ղարաբաղի թեմայով գրությունների, ջիհադի կոչերի։ Կարող են նաև հարձակումներ լինել համայնքի ակտիվիստների վրա։ Այս ամենի մասին հարկավոր է տեղեկացնել Թել Ավիվի ոստիկանությանը, ինչպես նաև տեսահսկման խցիկներ տեղադրել Իսրայելում հայկական բոլոր օբյեկտներում՝ եկեղեցիներ, համայնքային կենտրոններ, հուշարձաններ, գերեզմանատներ»,- հավելել է Ալեքսանդր Լապշինը։