Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս

Լուրեր

16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
16.11.2026 | 15:40
Հուսով եմ՝ այսօր երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը․ Ղազարյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:30
Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել
16.11.2026 | 15:19
Կալասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը և Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Սևծովյան տարածաշրջանի երկրները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև տրանսպորտային, էներգետիկ և առևտրային կապերի զարգացման հարցերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ։

Նախ տեղի է ունենալու ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Այս անգամ քննարկումները սկսելու են Սիրիայից և Մերձավոր Արևելքից։

«Այնուհետև կանցկացվի Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի երկրների նախարարական հանդիպումը։ Կարծում եմ՝ այն շատ ժամանակին է, հատկապես՝ հաշվի առնելով Սև ծովում տեղի ունեցող հարձակումները, որոնք գրանցվեցին հենց անցած շաբաթավերջին։ Մենք կքննարկենք Սև ծովի անվտանգությունը, ինչպես նաև կապակցվածության հարցերը։ Էլ ի՞նչ կարող ենք անել միասին։ Բոլորը ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ պորտֆելները, առևտրային ուղիներն ու մատակարարման շղթաները։ Ուստի շատ ուրախ եմ այստեղ ողջունելու այսքան մեծ թվով նախարարների»,- ասել է Կալլասը։

Նա հայտնել է, որ դրանից հետո կանցկացվի նաև Ուկրաինայի ականազերծման հարցերով համաժողովը։

«Այսօր կայանալիք քննարկումների և բանակցությունների ընթացքում, կարծում եմ, կարևոր է անդրադառնալ Ուկրաինայի հարցին։ 2021 թվականին Ռուսաստանի ներկայացրած պահանջների ցանկը պատերազմի հստակ նախադրյալ էր։ Այժմ նրանք ներկայացնում են նույն պահանջները՝ ավելացնելով նաև նորերը։ Սա նույնպես պատերազմը շարունակելու հստակ նախադրյալ է։ Ուստի մենք պետք է իրատեսորեն գնահատենք իրավիճակը։ Արտաքին գործերի նախարարների հետ կքննարկենք հարցի բովանդակային կողմը։ Մասնավորապես, մենք առաջարկել ենք առաջ քաշել առավելագույն պահանջներ՝ պատասխանելու համար Ռուսաստանի կողմից մինչ օրս ներկայացվող առավելագույն պահանջներին։ Առջևում դեռ շատ աշխատանք կա, և, իհարկե, առաջիկա օրերին ինձ հաճախ կտեսնեք»,- հայտարարել է Կայա Կալլասը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի