Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը

Լուրեր

16.11.2026 | 16:35
Թոփ 50 բուհերի շրջանավարտների համար առաջարկվում է զորակոչի տարիքային վերին շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան
16.11.2026 | 16:28
Արգամ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը երեք թանկարժեք մեքենա է ձեռք բերել․ ՔԿ
16.11.2026 | 16:26
«Նոյի» 15 աշխատակիցներին ծանուցել են, որ ազատում են աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 16:15
Կրեմլը հերքել է իր առնչությունն Էստոնիայում դիվերսիային, որի պատճառով իշխանությունները փակում են Ռուսաստանի հետ սահմանը
16.11.2026 | 16:06
Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի երկրների նախարարական հանդիպմանը անվտանգության ու կապակցվածության հարցեր կքննարկվեն․ Կալլաս
16.11.2026 | 15:55
Դատախազությունում Հ1-ի միջադեպով քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա
16.11.2026 | 15:48
Գագաուզիայում ընտրությունների երկրորդ փուլ են անցել ռուսամետ երկու թեկնածուներ
16.11.2026 | 15:40
Հուսով եմ՝ այսօր երեկոյան կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշումը․ Ղազարյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:30
Հայաստանի հավաքականից վաղաժամ հեռացած Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել
16.11.2026 | 15:19
Կալասը Ռուսաստանի խաղաղության պահանջներն «աբսուրդ» է որակել
16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
Բոլորը

Ռուսաստանը հերքում է Էստոնիայի մեղադրանքները դիվերսիաներին իր առնչության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նման մեղադրանքներ մենք լսում ենք ոչ միայն Տալլինից, այլև եվրոպական այլ մայրաքաղաքներից։ Այդ բոլոր հայտարարությունները որևէ հիմք չունեն, հիմնավորված չեն որևէ փաստարկով կամ ապացույցով։ Դրանք բացարձակապես անհիմն են»,- ասել է նա։

Պեսկովը մեկնաբանել է նաև Ռուսաստանի հետ սահմանը փակելու՝ Էստոնիայի ծրագրերը։

«Դե ինչ, Էստոնիան պատ է կառուցում։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը՝ շատ երկրներ են պատեր կառուցել, որոնք այդ պատերի հեղինակներին ոչ մի լավ բան չեն բերել»,- նշել է նա։

Նախօրեին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը կփակվեն դեկտեմբերի 1-ին։ Կառավարությունը կարող է այդ մասին որոշում ընդունել ուրբաթ։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փորձ է արվել հրկիզել Threod Systems ընկերության շենքը, որն  արտադրում է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Ուկրաինայի համար։ Նոյեմբերի լույս 14-ի գիշերը Տալլինից հյուսիս գտնվող Վիմսիում հարձակվողները, ըստ Էստոնիայի Ներքին անվտանգության ծառայության տվյալների, փորձել են կոտրել շենքի պատուհանները և ներս լցնել դյուրավառ հեղուկ։

Էստոնիայի հակահետախուզությունը կարծում է, որ հարձակման փորձը համակարգել է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը՝ ԳՌՈՒ-ն։ Ձերբակալվել է ութ մարդ։ Էստոնական լրատվամիջոցները նրանց ներկայացնում են որպես Լատվիայի բնակիչներ, իսկ լատվիականները՝ որպես երկրի քաղաքացիներ։ Լատվիական LETA գործակալության տվյալներով՝ Էստոնիային նախապատրաստվող դիվերսիայի մասին նախազգուշացրել է Լատվիայի Պետական անվտանգության ծառայությունը, որը նույնպես մասնակցում է հետաքննությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի