Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ մայրաքաղաքում երթևեկության խցանումների պատճառներին, վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին, դպրոցների ընտրության համակարգին և մարզերում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությանը։

Ավինյանն ասաց, որ Երևանում ավտոմեքենաների թվի շարունակական աճի պայմաններում վարորդների կողմից թույլ տրվող խախտումներն ավելի լուրջ հետևանքներ են ունենում երթևեկության համար։

«Մեր մշակույթը ավտոմեքենա վարելու շատ վատն է… Ու իրականում այդ մի 50 ավտոմեքենան այս քաղաքը կարող են կոլապսի ենթարկել, որովհետև արդեն մեր մեքենաների քանակն այնքան է ավելացել, որ այս մեր փնթի վարելու մշակույթն այլևս անհանդուրժելի է, որովհետև մեքենաների այս քանակի մեջ այդ ամեն մի խախտումն ունի շատ ավելի մեծ էֆեկտ, քան ուներ 10 տարի առաջ»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը նշեց, որ ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում նույնիսկ առանձին վարորդների կողմից թույլ տրված խախտումները կարող են էականորեն խաթարել մայրաքաղաքի երթևեկությունը։

Ավինյանն անդրադարձավ նաև դպրոցների ընտրության գործող համակարգին՝ առաջարկելով քննարկել երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներ հաճախելու սկզբունքը։

«Եթե դու բնակվում ես Նոր Նորքում և որոշում ես, այնուամենայնիվ, որ դպրոցը լավն է Մալաթիա-Սեբաստիայում, արդյո՞ք պետությունը քեզ այդ հնարավորությունը պետք է տա: Ես կարծում եմ՝ ոչ, որովհետև երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել: Եվ սա շատ կարևոր պայման է… Մեր երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ մենք ապրում ենք կամ, միգուցե, մեր աշխատանքի վայրն է»,- ասաց քաղաքապետը։

Ավինյանը նշեց, որ երեխաները պետք է հնարավորություն ունենան հաճախելու իրենց բնակության կամ ծնողների աշխատանքի վայրին մոտ գտնվող դպրոցներ։ Նա ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է բոլոր դպրոցներում ապահովել կրթության որակի միասնական չափանիշներ։

Քաղաքապետը հավելեց, որ դպրոցների ընտրության համակարգին առնչվող առաջարկները ներկայացվելու են հանրային քննարկման։

Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությանը՝ Ավինյանը խոսեց նաև մարզերում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին։

«Երևան քաղաքում շարժունակությունը շենքերը չեն ստեղծում, աշխատատեղերն են ստեղծում: Եթե Երևան քաղաքում են շարունակվում աշխատատեղերը բացվել մեծ ծավալով և մեծ ինտենսիվությամբ, ավտոմատ կերպով այդ ամբողջ շարժը տեղափոխվում է Երևան»,- ասաց նա։

Քաղաքապետը նշեց, որ Երևանում աշխատատեղերի կենտրոնացումը մեծացնում է դեպի մայրաքաղաք մարդկանց ամենօրյա տեղաշարժը՝ լրացուցիչ ծանրաբեռնելով տրանսպորտային համակարգը։

Ավինյանն անդրադարձավ նաև Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքներին։ Նա հայտնեց, որ կենտրոնում ներդրվել են արհեստական բանականության նոր գործիքներ, որոնք նախատեսված են երթևեկության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար։

Քաղաքապետը նշեց նաև, որ առաջիկա շաբաթ նախատեսվում է ամփոփել երթևեկության բարելավմանն ուղղված հետագա գործողությունների փուլային ծրագիրը։

Մանրամասները՝ տեսնայութում։

Եվգենյա Համբարձումյան