ՀՔԱ Վանաձորի գրրասենյակը շարունակում է ահազանգեր ստանալ՝ նոր կորոնավիուսային վարակի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված զորակոչիկների շրջանում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ: «Այս անգամ ՀՔԱՎ է դիմել քաղաքացի, որը գտնվում է արտերկրում եւ տարկետման ժամկետը լրանալուց հետո սահմանների փակ լինելու, չվերթների բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ ներկայանալու զինվորական կոմիսարիատ եւ անցնելու համապատասխան բուժզննություն: Ստացվում …

