Արցախում մինչև տարեվերջ 4 նոր արտադրություն կսկսվի․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Արցախում չորս նոր արտադրության մեկնարկի ծրագրերի մասին։

«Օգոստոսի 1-ին այցելել եմ «Բեյզ մեթալս» ընկերություն: Մեր փոքրիկ երկրի հանքարդյունաբերության առաջատարը գիտական մտքի ներդրմամբ գրանցած հաջողություններով լավ օրինակ կարող է լինել ոչ միայն տարածաշրջանի երկրների ընկերությունների համար:

Ուշագրավ է, որ տարբեր երկրների գիտնականների ներուժի ներգրավմամբ ընկերությանը հաջողվել է պղնձի փոշու տեսքով մետաղական պղինձ ստանալ, որի արտադրության հիմնական հումքը պոչամբարներում պահեստավորված կիսաթափոնն է:

Հաջորդ կարևոր ձեռքբերումը, սեփականատերերի ներկայացմամբ, մոլիբդենի խտանյութ արտադրող գործարանի կառուցումն է, որը նախատեսված է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջը:

Երրորդ նախաձեռնությունը պողպատե աղացագնդերի արտադրությունն է: Դրանք գրեթե ամբողջությամբ կիրացվեն գործարանում՝ հանքանյութը վերամշակելիս:

Իսկ ագրոքիմիկատ համարվող պղնձարջասպի արտադրության կազմակերպումը կարևոր նորություն է գյուղատնտեսության համար:

Թվարկածս, իհարկե, տնտեսության զարգացման դասական օրինակ է, որն ապահովում է առաջին հերթին նոր աշխատատեղեր, ապա նաև՝ հարկային մուտքեր պետական բյուջե»,- տեղեկացրել է ԱՀ նախագահը: