ՊՆ խոսնակը հերքել է թուրքական F-16-երի՝ Հայաստանի սահմանին մոտենալու մասին լուրերը

Լուրեր

29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.08.2026 | 12:56
Բրիտանացի տնտեսագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին «սոցիոպատիկ առաջնորդ» անվանելուց հետո
29.08.2026 | 12:34
Երկու փոխնախարար պաշտոնանկ է արվել
29.08.2026 | 12:32
Ռոնալդուի գոլը հաղթանակ է պարգևել «Ալ Նասրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի շարք լրատվամիջոցներում նախօրեին տեղեկություններ էին հրապարակվել, որ թուրքական F-16 կործանիչները մոտեցել են Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռավորությամբ:

ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր սահմանային իրավիճակը ներկայացնելիս անդրադարձել է նաև այս լուրերին՝ հերքելով դրանք։

«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- գրել է ՊՆ խոսնակը։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ թուրքական կողմը վտանգավոր սադրանքի է գնացել՝ Երևանին շատ մոտ F-16 կործանիչներ մոտեցնելով։ Նշվում է, որ առնվազն երկու թուրքական ռազմական օդանավեր ուղղություն են վերցրել դեպի Երևան և հետ են դարձել, երբ մայրաքաղաքից 56 կմ հեռավորությամբ են եղել։