ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին։ «Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների եւ քույրերի հիշատակը: Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որեւէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս»,- ասված է ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:

