Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Լուրեր

12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Բոլորը

2020թ. հուլիսի 31-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն»  ծառայության ոստիկանները, Երևան քաղաքի Շիրազի փողոցում ծառայություն կատարելիս, նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում նշված ավտոմեքենան կանգնեցնելուց  հետո ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել փաստաթղթերը ներկայացնելու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, որից հետո ոստիկաններին է մոտեցել վերոնշյալ ավտոմեքենայի վարորդի ընկերը, որը, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, քաշքշել է ոստիկանության ծառայողների համազգեստից, ապա՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածել նրանցից մեկի կրծքավանդակին։

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  316֊-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերոնշյալ ոստիկանը ճանաչվել է տուժող, կատարվել են առգրավումներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: