Հույս ունեմ՝ Անդրանիկ Քոչարյանն այնքան տղամարդկություն կունենա, որ ներողություն կխնդրի ինձնից։ Այսօր Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ արձագանքելով Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն խոսքերին, որ Գորգիսյանը ստախոս է։ Քոչարյանը նման արտահայտություն էր արել՝ հերքելով ավելի վաղ Գորգիսյանի կողմից հնչեցված այն միտքը, որ Քոչարյանը փորձում է …

