Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետևանքով խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը քննարկելու համար, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է խաղողի մթերումն անխափան կազմակերպելու նպատակով կառավարության կողմից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման գործիքը և դրա շրջանակում նախատեսվող մեխանիզմները:

Ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կառավարության օժանդակությունը և շնորհակալություն հայտնել ոլորտին ցուցաբերվող ուշադրության համար՝ ընդգծելով, որ այս պայմաններում մթերումը կիրականացվի անհրաժեշտ ծավալներով:

Վարչապետ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ոլորտի ներկայացուցիչների հետ շարունակել ինտենսիվ քննարկումները՝ աջակցության մեխանիզմները հստակեցնելու և կառավարության որոշման նախագիծ պատրաստելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արտադրանքի իրացման ծավալների, արտահանման, շուկաների դիվեսիֆիկացման հետ կապված խնդիրներին: Այս ուղղություններով ևս վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ: