«Մեղադրանքը չեմ ընդունում»․ Վահե Նիկոյան

Լուրեր

12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերության նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը չեն կալանավորվի. դատարանը մերժել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

ՀՔԾ-ից հավելեցին նաև, որ Նիկոյանին և Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը) մասերով։

«Մեղադրանքը չեմ ընդունում, նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ առնչություն կարող եմ ունենալ այդ մեղադրանքի հետ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Վահե Նիկոյանը՝ հորդորելով մնացյալ հարցերն ուղղել պաշտպաններին։

Փորձեցինք մեղադրանքի հետ կապված մանրամասներ ճշտել նրա պաշտպանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր։

Նշենք, որ այս գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նիկոյանը այս մասին խոսել չցանկացավ։ Ըստ ՀՔԾ-ի՝ Վահե Նիկոյանը մեղադրվում է աճուրդի հետ կապված կեղծ փաստաթղթեր շրջանառության մեջ դնելու համար։

Հավելենք՝ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ-ում չէ, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ՌԴ տարածքում, որը ռուսաստանցի իրավապահների կողմից հանվել է։