Արդարադատության նախարարությունն առաջարկում է մինչև 2021 թվականի հունվարը ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը։ ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մարիամ Գալստյանը նշում է՝ այս դատարանի ստեղծումն ավելի արդյունավետ կդարձնի կոռուպցիայի …

