Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին լիբանանահայ լրագրող Նշան Տեր-Հարությունյանի հետ կապված միջադեպի հարցով զրուցել է երկրի ՆԳ նախարար Մոհամմեդ Ֆահմիի հետ։ Նա նշել է, որ խնդրի հետ կապված սոցցանցերում տարածված տեսանյութը համայնքային սադրանքի հրահրման բնույթ է կրում, գրում է Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականը։ Բագրատունին նաև պատկան մարմիններին կոչ է արել՝ կանխել այս մթնոլորտի թեժացումը։ …

