Քաղաքացիները ոստիկանության բաժիններում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթներից են. այդ ուղղությամբ մշտապես իրականացվում են ինչպես օպերատիվ-հետախուզական, այնպես էլ բացատրական աշխատանքներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Բրյուսովի փողոց տանող հատվածում զենք և զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է երկփողանի ողորկափող հրացան և փամփուշտներ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նույն օրը ոստիկանություն զանգած մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ Կիևյան կամրջի տակ, Հալաբյան փողոցի կողմից, ատրճանակ է թողնում: Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին 41-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և հանձնել 248 փամփուշտ, նռնակ՝ պայթուցիչով, նռնակի պատյան, մեկփողանի հրացան, ինքնաձիգի 3 պահունակ և 3 պայթուցիչ: Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած տղամարդը հանձնել է տարբեր տրամաչափի 106 փամփուշտ, 3 պայթուցիչ և 1 նռնականետ: Նա հայտնել է, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ, Նուբարաշենի բաժանմունքի և ՊՊԳՎ վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին Էրեբունու բաժին ներկայացած տղամարդը հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, և տարբեր տրամաչափի փամփուշտներ: Ըստ նրա հայտարարության՝ զենք-զինամթերքը հայտնաբերել է խորդանոցը մաքրելիս, որը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին բաժին ներկայացած քաղաքացին հանձնել է որսորդական մեկփողանի ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 227 փամփուշտ, «ՖԳ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, և 1 պայթուցիչ և հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:

Օգոստոսի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգած կինը հայտնել է, որ իր բնակարանի խորդանոցում ռազմամթերք է հայտնաբերել: Մեկնած օպերատիվ խումբը խորդանոցում հայտնաբերել է տարբեր տրամաչափի փամփուշտներ և 2 ձայնային նռնակ: Ըստ կնոջ հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է ինքնապաշտպանական մարտերի մասնակից հանգուցյալ ամուսնուն:

Օգոստոսի 5-ին Նոր Նորքի բաժին զանգած մեկ այլ քաղաքացի խորդանոցում ինքնաձիգ էր հայտնաբերել, որը, ըստ նրա հայտարարության, պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:

Օգոստոսի 4-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է և հանձնելու նպատակով զենք-զինամթերք է թողնում Արտաշատի ուղեկալի ճանապարհին: Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են «ՏՕԶ-8» տիպի ակոսավոր հրազեն և տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին բաժին ներկայացած տղամարդը հանձնել է ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինքնաձիգի դատարկ պահունակ և հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորեղբորը:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին ներկայացած տղամարդը հանձնել է «ԱԿ-47» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ և հայտնել, որ այն 1995 թ. իրեն նվիրել է հանգուցյալ մարտական ընկերը:

Բոլոր դեպքերով նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր: