Ունենք կորոնավիրուսով վարակված մոտ 7 հազար պացիենտներ, որոնք գտնվում են տնային հսկողության տակ: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: «Մնացած 1800-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: Դրանցից 425 ծանր դեպք ունենք, 100 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և 23 հոգու միացված է արհեստական շնչառական ապարատ»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։

