Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Ջերմությամբ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մեր ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց ունեցանք: Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի …

