ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրատապ ասուլիս է հրավիրել: Հիշեցնենք, որ մինչ այս նա հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը: